ՔՊ-ն քաղաքաշինության ոլորտը վստահել է թայֆաբազ դիլետանտների. Սարհատ Պետրոսյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 17, 24News

Կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ Սարհատ Պետրոսյանն այն տեսակետին է, որ իշխանությունը քաղաքաշինության ոլորտում սխալ քաղաքականություն է վարում։ 24News-ի հետ զրույցում նա ասաց, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը քաղաքաշինության ոլորտը վստահել է թայֆաբազ դիլետանտների։

Անդրադառնալով հրապարակի պատմական շերտը բացելու գաղափարին՝ Պետրոսյանն ասաց․ «Երբ հուշարձական-շենքում անօրինական շինարարություն են իրականացնում, սարսափում եմ, թե Հանրապետության հրապարակում ինչ կարող է լինել։ Ուզում եմ հասկանալ՝ մեր քաղաքացիները պատրա՞ստ են արդյոք 3 տարով փակել Հանրապետության հրապարակը, հետևաբար իշխանություններին հորդորում եմ չշտապել այս հարցում։ Ու եթե հրապարակն էլ ենք մնջախաղի թատրոնի նման շփ-թփ անելու, ապա լավ է՝ չանենք»։

Մանրամասները՝ տեսանյութում։