Արցախում ռիսկեր կան․ պետք է ռազմական լարվածության պայմաններում լեգիտիմ էլիտա ձևավորել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 17, 24News

Արցախի գալիք իշխանությունները պետք է կարողանան աշխատել Հայաստանի իշխանությունների հետ։ Նախկինում դա չէր ստացվում։ Այս մասին 24TV-ի տաղավարում նշել է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։

Բանախոսն, անդրադառնալով ՌԴ-ում քաղաքական փոփոխություններին, նշեց, որ Մ․Միշուստինին ընտրել են, քանի որ նա իր՝ ոչ քաղաքական գործը շատ լավ էր անում։ Նա չի նշանակվել որպես Պուտինի ժառանգորդ, դա ակնհայտ է։ Այսօր այդ մասով դեռևս անորոշություն է, որը կարելի է բնորոշել, որպես «քաստինգի» փուլ։

Բանախոսը նշեց նաև, որ ՌԴ-ի էլիտայի փոփոխություններն այս կամ այն կերպ կանդրադառնան մոտակա տարածաշրջանների վրա, սակայն դանդաղ ու երկարաժամկետ կտրվածքում։ Դրանք կդրսևորվեն ՌԴ-ի դիրքերի կայուն ու հետևողական թուլացմամբ, որն արդեն իրողության մեջ է։ Դա, ի դեպ, վերաբերում է նաև Հայաստանին։

Արցախի հակամարտությնա կարգավորման գործընթացի մասով Իսկանդարյանն արձանագրեց, որ բովանդակային բանակցություններ վերջին անգամ տեղի են ունեցել 2011 թ․ Կազանում․ ներկա գործընթացը բացառապես կոնֆլիկտի կառավարման խնդիր է լուծում։

Մանրամասները՝ տեսանյութում։