Ո՞վ էր Գեորգի Կուտոյանը, և ինչ վարկածներ կան նրա մահվան կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 17, 24News

Պարույր Սևակ փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել էր ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վերքով։ Քննչական կոմիտեի փոխնախագահ Արթուր Մելիքյանի տված տեղեկատվության համաձայն, Կուտոյանին արդեն մահացած վիճակում գտել է կինը։

Ըստ հաստատված տեղեկությունների, Կուտոյանի կողքին հայտնաբերվել է ատրճանակ, ինչպես նաև քննարկվում է դատարկ կոնյակի շշի մասին տեղեկատվությունը։ Սպանվել է, թե ինքնասպան եղել Կուտոյանը՝ դեռ հայտնի չէ, Քննչական կոմիտեն, սակայն, գործ է հարուցել ինքնասպանության հասցնելու հատկանիշներով։ 

Նշենք, որ երբ Կուտոյանի դին դեռ բնակարանում էր, այնտեղ են շտապ եկել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, և, ըստ որոշ լրատվամիջոցների՝ ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը։ 

Կուտոյանը ԱԱԾ պետ էր նշանակվել 2016 թ-ին և պաշտոնավարել այդ պաշտոնում մինչև 2018 թթ-ը։ Մինչ այդ՝ 2011թ-ից Կուտոյանը զբաղեցնում էր նախագահի օգնականի պաշտոնը։

Տեսանյութեր

Live

Լրահոս