Մի քիչ էլ սպասեք կխոսեմ, Սերժ Սարգսյանն էլ էր նույնն ասում․ գործչի ինտրիգ պահելու հնարք է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 17, 24News

«ԱԱԾ-ն տարիներով միֆականացվել է։ Ինչ-որ գործառույթներ են վերագրվում այդ կառույցին, որոնք իրականությանը չեն համապատասխանում։ Սահմանադրական փոփոխություններով ԱԱԾ-ի դերակատարումը ևս կհստակեցվի»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Բոշյանը։

Անդրադառնալով ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի հայտարարություններին՝ պատգամավորը նկատել է, որ եթե նա որևէ ասելիք ունի և դա կարևոր է, հանրային դիսկուսում հնչելու արժանի, նրան ոչինչ չի կարող կաշկանդել իր ասելիքի հարցում։

«Ա՛յ մի քիչ էլ սպասեք, կխոսեմ։ Սերժ Սարգսյանն էլ էր նույնն ասում։ Սա ուղղակի հնարք է որոշակի ինտրիգայնություն պահելու համար, և տվյալ գործիչը փորձում է կիառել այն»,- ասել է նա։

Շարունակությունը՝ տեսանյութում։