Փաշինյանը նկատողություն է արել Սուրեն Պապիկյանին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 19, 24News

Thumbnail

ՀՀ  վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզ կատարած այցի ժամանակ նկատողություն է արել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատարին։ Սուրեն Պապիկյանը Նիկոլ Փաշինյանին տեղեկացրել է, որ Սիսիանի  համայքներից  մեկում  տեխնիկայի հետ կապված խնդիր կա։ Փաշինյանը  նախարարից  հետաքրքրվել է՝ Սյունիքի մարզի որ  բնակավայրի մասին է խոսքը։ Նախարարի պաշտոնակատարը պատասխանել է, որ համայնքի անունը չի հիշում, ինչին ի պատասխան Փաշինյանն ասել է․ «Լավ չէ, որ չեք հիշում անունը»։

Այնուհետև վարչապետի պաշտոնակատարին զեկուցել են, որ խոսքը Նժդեհ համայնքի մասին է, և գյուղատնտեսական տեխնիկա ձեռք բերելու համար արդեն իսկ պայմանագիր են ստորագրել և շուտով գյուղը նոր տեխնիկա կունենա։