Բժիշկների համար կանցկացվեն զինվորական հավաքներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 19, 24News

Thumbnail

Այսօր ՀՀ ՊՆ-ում տեղի է ունեցել 2018 թ. ամառային զորակոչի արդյունքների միջանկյալ ամփոփմանը նվիրված խորհրդակցություն։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

Խորհրդակցության ընթացքում զեկույցով հանդես են եկել ՀՀ ԶՈւ երի գլխավոր զինկոմ, գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյանը և ՀՀ ԶՈւ երի ռազմաբժշկական վարչության պետ Գայանե Հովհաննիսյանը։ Քննարկվել են տարբեր հարցեր, այդ թվում պահեստազորում հաշվառված բժիշկ-մասնագետների հավաքների կազմակերպման հարցը։

Որոշվել է մշակել հատուկ ծրագիր, որի համաձայն բժիշկների համար կկազմակերպվեն զինվորական հավաքներ։