Շիրակի մարզպետի այսօրվա որոշումը ոչ օբյեկտիվ էր․ Նազելի Բաղդասարյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 18, 24News

1

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության  պատգամավոր Նազելի Բաղդասարյանը հետևյալ ֆեյսբուքյան գրառումն է արել․

«Շիրակի մարզպետի այսօրվա որոշումը ոչ օբյեկտիվ էր։ Արդարության սկզբունքը ստորադասվեց անձնական շահին։ Ցավում եմ»,- ասված է գրառման մեջ։

Հիշեցնենք, որ «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ-ի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցել էին երկու թեկնածուներ՝ 15 տարվա դաշնակցական տնօրեն Աշոտ Կուրղինյանը և Ժորժիկ Սերոբյանը:

Հունվարի 14-ին Աշոտ Կուրղինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի» մրցույթի 3 փուլերը հաղթահարել է բացարձակ՝ 100% արդյունքով։

Այսօր Կուրղինյանն իր էջում հրապարակել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի որոշումը, որով մարզպետը տնօրենի պաշտոնում նշանակել է իր մտերիմ Ժորժիկ Սերոբյանին, ով «Իմ քայլը» դաշինքով ռեյտինգային թեկնածու է եղել։

Հիշեցնենք, որ նախօրեին Աջողռապահության նախարար Արսեն Թորոյսնը հայտարարել էր, որ եթե ինքը լիներ, չէր փոխի տնօրենին՝ կթողներ Աշոտ Կուրղինյանին: