15 տարվա պաշտոնավարումից հետո Կամո Արեյանն ազատվեց աշխատանքից

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 19, 24News

Thumbnail

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը ազատվել է պաշտոնից։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը:

Հիշեցնենք, որ Կամո Արեյանը Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցնում էր ավելի քան 15 տարի՝ 2003 թվականից: 

Քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնում շրջանառվում է ՔՊ ավագանու անդամ Վահագն Հովակիմյանի անունը։ Մամուլում լուրեր կան, որ ՔՊ-ական ավագանու անդամը վայր կդնի մանդատը և կմասնակցի խորհրդարանական արտահերթ ընտրություններին: