ՌԴ-ն միջազգային կառույցներին կոչ է արել գնահատական տալ Ուկրաինայի կրթության օրենքին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 18, 24News

1

Ռուսաստանի ԱԳՆ-ն կոչ է անում միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին, ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին եւ Եվրոպայի խորհրդին՝ գնահատական տալ Ուկրաինայի կրթության մասին օրենքին։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը։

Հայտարարության մեջ նշվում է, որ ուկրաինական իշխանությունները խորհրդակցություններ չեն անցկացրել Ուկրաինայի տարածքում ապրող ազգությունների ներկայացուցիչների հետ եւ բռնի ուկրաինացման ճանապարհն են ընտրել։