«Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի» տնօրենի հարցում ունեմ անձնական շահ․ մարզպետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 18, 24News       

Տիգրան Պետրոսյան

«Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար անցկացված մրցույթին և վերջինիս նշանակման հարցում Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն անձնական շահ ունի՝ պայմանավորված իր և մարզի երեխաների համար որակյալ ծառայությունների մատուցմամբ։ Այս լրագրողների հետ հանդիպմանն ասել է մարզպետը։

«Տեսականորեն՝ մրցույթը հաղթահարել են երկու թեկնածու, երկուսն էլ իրենց մասնագիտական որակներով, հմտություններով միմյանց չեն զիջում: Այն դեպքերում, երբ մենք հնարավորություն ունենք որակը բարձրացնելու՝ բարձրացնում ենք»,- ասել է նա։

Ըստ մարզպետի՝ մրցույթով պայամանավորված անհարկի լարվածություն կա, ինչն առաջացել է ՀՀ առողջապահության նախարարի հայտարարության հետևանքով։

Հիշեցնենք, որ Արսեն Թորոսյանը հայտարարել էր, որ ինքը չէր փոխի հիվանդանոցի տնօրենին, պաշտոնում կթողներ Աշոտ Կուրղինյանին։

Պետրոսյանի պնդմամբ՝ նախարարի հայտարարությունը միջամտություն էր մրցույթի աշխատանքներին։

«Աշխատել եմ մրցույթից ինձ մաքսիմալ հեռավորության վրա պահել: Հանձնաժողովի կազմում չի եղել որևէ հայեցողական պաշտոն, չկար կուսակցական դերակատարություն»,- նշել է նա։
 
Մարզպետը կարծում է, որ հիվանդանոցի նորընտիր տնօրեն Ժորժիկ Սերոբյանն այն մարդն է, որը և՛ մասնագիտական, և՛ մարդկային, և՛ կրթական որակներով կարող է ղեկավարել հիվանդանոցը։

«Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար պայքարում հիվանդանոցի նախկին տնօրեն Աշոտ Կուրղինյանը 50 միավորից հավաքել է 50-ը, Ժորժիկ Սերոբյանը` 50-ից 48-ը:

Տեսանյութեր

Live

Լրահոս