Անդի Մադաթյանը Հոլիվուդի փառքի ճեմուղում անվանական աստղ է ստացել

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 18, 24News 

Անդի

Իրանահայ երգիչ Անդի Մադաթյանը հունվարի 17-ին շոու-բիզնեսում 40-ամյա գործունեության առիթով անվանական աստղ է ստացել Հոլիվուդի փառքի ճեմուղում: 

Անդին Իրանից ԱՄՆ է տեղափոխվել է 1970 թվականին և բնակցել  Լոս Անջելեսում։

Նա կիթառ նվագել գիշերային ակումբներում, իսկ երգչի ճանապարհը սկսել է 1980-ական թվականներից՝ Անդի և Քուրոս դուետով։

1985-91 թվականների ընթացքում դուետը թողարկել է 4 ալբոմ: Անդին մեներգչի կարիերայի ընթացքում թողարկել է 15 ալբոմ, ներառյալ «And My Heart...» ալբոմը, որտեղ երգում է մի քանի լեզուներով: Նրա ալբոմները վաճառվել են միլիոնավոր օրինակներով:

Անդին իրանական առաջին արվեստագետն է, ով փառքի ծառուղում իր անունով աստղ ունի։

63-ամյա փոփ երգիչն ասել է, թե շատ դժվար է լինել իրանցի-ամերիկացի արտիստի կարգավիճակում․

«Ինչ ես ստեղծում եմ, ստեղծում եմ իմ ժողովրդի՝ իմ ամերիկացի, իրանցի և հայ ժողովրդի համար»: