«Ջերմուկ Գրուպ»-ի նախագահի օգնականից խոշոր գումար շորթելու պահին բռնվել է 37–ամյա մի կին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 18, 24News

ԿԻն

Հունվարի 17-ին ոստիկանության քրեական հետախուզության ծառայողերի ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Քանաքեռ-Զեյթուն վարչական տարածքում քաղաքացուց խոշոր չափի շորթում կատարելու պահին տաք հետքերով բռնել և Քանաքեռ-Զեյթունի ոստիկանություն են բերման ենթարկել 37-ամյա Լիլիթ Դավթյանին: Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ վերջինս մի քանի անգամ շորթման եղանակով գումար էր ստացել «Ջերմուկ Գրուպ» փակ բաժնետիրական ընկերության նախագահի օգնական Տիգրան Հովակիմյանից:

Հունվարի 17-ին Լ. Դավթյանը եղել է իր վարած KIA մակնիշի 50 CQ 150 համարանիշի ավտոմեքենայով և գումարը ստանալիս այն նախօրոք եղել է փորձագետի կողմից մշակված, որը հայտնաբերվել է Լ. Դավթյանի ավտոմեքենայի մեջ:

Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի պահպանվող հատուկ տարածք: 

Տեսանյութեր

Live

Լրահոս