Վարչապետը ցավակցում է Կուտոյանների սգակիր ընտանիքին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 18, 24News

վարչապետ

ՀՀ վարչապետը ցավում է յուրաքանչյուր քաղաքացու մահվան կապակցությամբ և ցավակցում է յուրաքանչյուր սգակիր ընտանիքի: Այս մասին «Արմենպրես»-ի փոխանցմամբ հայտնել են  ՀՀ վարչապետի աշխատակազմից:

«ՀՀ վարչապետը ցավում է յուրաքանչյուր քաղաքացու մահվան կապակցությամբ եւ ցավակցում է յուրաքանչյուր սգակիր ընտանիքի: ՀՀ վարչապետը ցավում է Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ եւ ցավակցում Կուտոյանների սգակիր ընտանիքին: Նաեւ երաշխավորում, որ կառավարությունն իր լիազորությունների շրջանակում ամեն ինչ կանի Գեորգի Կուտոյանի մահվան հանգամանքները լիարժեք բացահայտելու համար»,-նշվում է հայտարարության մեջ։

Հունվարի 17-ին Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով: