Forbes-ը վերահրապարակել է մոլորակի ամենահարուստ մարդկանց ցանկը

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 18, 24News     

Բեռնար Առնո

Forbes ամսագիրը որոշ փոփոխություններ է արել ամենահարուստ մարդկանց ցանկում ու կրկին հրապարակել այն։

Ցանկը գլխավորում է LVMH hոլդինգի սեփականատեր Բեռնար Առնոն է 117 մլրդ դոլար կարողությամբ։

Ֆրանսիացին առաջ է անցել Amazon ընկերության սեփականատերը ամերիկացի միլիարդատեր Ջեֆ Բեզոսից։ Նրա կարողությունը կազմում է 115,6 մլրդ դոլար։

Microsoft  ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը՝ 110,6 մլրդ դոլարով երրորդ հորիզոնականում է:
Գեյթսից հետո ցանկում Ուորեն Բաֆեթն է՝ 90,6 մլրդ և Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը՝ 82,2 մլրդ դոլարով:

Ցանկում ընդգրկված է 1299 միլիարդատեր: