Շիրակի մարզի էլեկտրաենթակայանում հայտնաբերվել է ՀԷՑ-ի էլեկտրամեխանիկի դին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 18, 24News

1

Հունվարի 18-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 16:00-ի սահմանում ոստիկանության Արթիկի բաժին ահազանգ է ստացվել, որ Լմբատի թաղամասի Էլեկտրաենթակայանում տղամարդու դի կա: Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ոստիկաններն ու փրկարարները նշված ենթակայանում հայտնաբերել են Արթիկ քաղաքի բնակիչ, 46-ամյա Արմեն Հ.-ի դին: Ըստ նախնական տեղեկության՝ Արմեն Հ.-ն մահացել է հոսանքահարվելու հետևանքով:

1

Աղբյուրը նաև նշում է, որ մահացածն աշխատում էր «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության Արթիկի էլեկտրացանցում՝ որպես էլեկտրամեխանիկ:

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում: Փաստի առթիվ քննիչ Ն. Գարեգինյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: 

1

Տեսանյութեր

Live

Լրահոս