Մահերը շարունակվելու են․ ինձ վրա «պատվեր» լինելու մասին լուրեր կան․ Սեդա Սաֆարյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 18, 24News

«Իրար հաջորդող մահերը ցնցումներ են առաջացնում։ Այսքան զուգադիպություններ չեն կարող լինել։ Կարծում եմ, որ առաջիկայում սա շարունակություն կունենա»,- 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է «Մարտի 1-ի» գործով տուժողներից մեկի փաստաբան Սեդա Սաֆարյանը։

«Լուրեր են շրջանառվում, որ կան պատվերներ։ Դեկտեմբերին ինձ ասել էին, որ կա նման վտանգ։ Անգամ այդ վտանգի ուղղվածությունը մի փոքր մեզ էին շրջում` ինձ և Անդանիկ Քոչարյանին։ Ասում էին՝ «զգու՛յշ եղեք»։ Չգիտեմ՝ այդ պատվեր տվողներն ովքեր են, բայց կոնկրետ ես «Մարտի 1-ով» եմ առնչվում, և կարող եմ մտածել՝ ովքեր են մեզ իրենց թշնամին համարում»,- ասել է նա։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։