«Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի» նախկին տնօրենը զբաղվել է հովանավորչությամբ

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 18, 24News       

Տիգրան Պետրոսյան

«Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց»-ի նորանշանակ տնօրեն Ժորժիկ Սերոբյանը աշխատել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի նախընտրական շտաբում: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։

 «Սերոբյանը ոչ միայն ակտիվ աշխատել է իմ նախընտրական շտաբում, այլ տարբեր պրոցեսների ընթացքում ակտիվ կանգնած է եղել մեզ հետ, մեր թիկունքում»,-ասել է նա:

Հարցին, թե արդյոք շահերի բախում չկա, մարզպետն ասել է, որ շահերի բախում կլիներ, եթե նրա անձի մասնագիտական որակները չբավարարեին։

«Ինձ համար որպես մարզպետ, հասկանալի չէ, ինչ սկզբունքով պետք է ստորագրեմ մի մենեջերի համար, ով տարիներ շարունակ հիվանդանոցում, իր խոսքով, տարիներ շարունակ այդ հիվանդանոցում իրականացրել է տնօրենի պարտականություններից դուրս գործողություններ, , նույն հովանավորչության  լույսի տակ մրցութային կարգերը կոպիտ խախտելով իրականացվել են մրցույթներ, որոնք նշված է առողջապահության նախարարության եզրակացության մեջ, պարունակում են հնարավոր ֆինանսական ռիսկեր»,- ասել է նա։

«Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար պայքարում հիվանդանոցի նախկին տնօրեն Աշոտ Կուրղինյանը 50 միավորից հավաքել է 50-ը, Ժորժիկ Սերոբյանը` 50-ից 48-ը: Տնօրեն է նշանակվել Ժորժիկ Սերոբյանը։

Տեսանյութեր

Live

Լրահոս