Իրավապահները հնարավորն անում են Կուտոյանի մահվան հանգամանքները պարզելու համար.ԱԽ քարտուղար

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 18, 24News       

Արմեն Գրիգորյան

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

«Խորին վշտակցությունս եմ հայտնում Գեորգի Կուտոյանի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ընկերներին՝ անժամանակ կորստի համար և կիսում նրանց վիշտը:

Իրավապահ մարմինները հնարավոր ամեն բան անում են դեպքի հանգամանքները պարզելու համար»: