Ուկրաինայում հրապարակվել է նախարարների աշխատավարձերի չափը.ամենաաբարձրն Արսեն Ավակովինն է

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 18, 24News     

,

Ուկրաինայի կառավարության մամուլի ծառայությունը հրապարակել է նախարարների միջին աշխատավարձերի չափը: Այս մասին հայտնում է РИА Новости-ին:

Ըստ հրապարակած տվյալների ամենաբարձր աշխատավարձը ստանում է ՆԳ նախարար Արսեն Ավակովը:

Աղբյուրի փոխանցմամբ վերջինս 4200 դոլար է ստանում, իսկ վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկը՝ ամսական միջինում շուրջ 2500 դոլար աշխատավարձ է ստանում:

Նշվում է, որ Ուկրաինայում նվազագույն աշխատավարձը 2019-ին ավելացել է 10 տոկոսով և կազմել է 4100 գրիվնա (180 դոլար):