Շահագործումից հանված «Boeing 737 MAX» ինքնաթիռում նոր խոցելիություն է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 18, 24News     

,

Նախկին խնդիրների ու երկու ավիաաղետների պատճառով շահագործումից հանված «Boeing 737 MAX» ինքնաթիռում նոր խոցելի տեղ է հայտնաբերվել: Այս մասին հայտնել է արտադրող ընկերությունը։

Փորձարկումների արդյունքում հայտնաբերված խոցելիությունը վերաբերում է բորտային համակարգիչներին, որը թույլ չի տա ինքնաթիռը շահագործման հանձնել։

Ընկերությունից տեղեկացրել են, որ հիմա կապի մեջ են ԱՄՆ դաշնային ավիացիոն վարչության հետ։

Տեսանյութեր

Live

Լրահոս