Բեյրութում խորհրդարանի շենքի մոտ ցուցարարների ու ոստիկանության միջև բախումներ են եղել

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 18, 24News       

Բեյրութ

Բեյրութի կենտրում ցուցարաների ու ոստիկանության միջև բախումներ են եղել։ Իրավապահները արցունքաբեր գազ են կիրառել։ Հայտնում է РИА Новости-ն։

Բախումները սկսվել են  այն բանից հետո, երբ ցույցի մասնակիցները ոստիկանության ուղղությամբ քարեր ու մետաղական ձողեր են նետել։   Ավելի ուշ ցուցարարները փորձել են կոտրել արգելապատնեշները։  Ոստիկանությունն իր հերթին արցունքաբեր գազ է կիրառել։

Ավելի վաղ ցուցարարները մասսայական ցույցեր են կազմակերպել խորհրդարանի շենքի մոտ «բարկության շաբաթ» կարգախոսով։ Լիբանանին մայրաքաղաքի կենտրոնում բազմաթիվ մարդիկ էին հավաքվել տարբեր քաղաքներից։

Տեսանյութեր

Live

Լրահոս