Վիճակը լուրջ է․ եթե հետքեր են վերացվում անգամ արյան մակարդակով, կրկնությունը չի բացառվում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 18, 24News

«Վիճակն առավել քան լուրջ է, եթե հետքեր են վերացվում անգամ արյան մակարդակով, կրկնությունը չի բացառվում»,- այդ մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է փաստաբան Նորայր Նորիկյանը՝ անդրադառնալով ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի առեղծվածային մահվանը։

Ըստ նրա՝ այս կրակոցները կարող էին միտված լինել խուճապի մթնոլորտ ստեղծելուն, որ ցանկացած տեղեկատվություն կրող կարող է էլ չլինել։

Փաստաբանը Կուտոյանի մահվան որևէ վարկած չի բացառում, միևնույն ժամանակ նկատում է, որ ցանկացած այսպիսի սպանություն կամ ինքնասպանության պատասխանատուն իշխանությունն է այն առումով, որ երկրում կատարվող ցանկացած իրավիճակի պատասխանատուն նրանք  են։

Շարունակությունը՝ տեսանյութում։