Արյան ցիկլը պետք է կանգնեցվի․ նախկին պաշտոնյաների մահերը պատահականություն չեն կարող լինել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 19, 24News

«ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի մահվան դեպքով իշխանությունը կասկածից դուրս է։ Այսօրվա իշխանությունը չի կարող այս մեթոդոլոգիան կիրառել»,- 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթեում նման կարծիք է հայտնել հրապարակախոս, պատմաբան Ռուբեն Վարդանյանը՝ դիտարկելով սպանությունը՝ որպես չբացառվող վարկած։

«Ինչո՞ւ են դեպքերն իրար հաջորդում։ Ինչո՞ւ են անկախությունից հետո այսպիսի դեպքեր տեղի ունենում, և բոլոր դեպքերը չբացահայտված, ի՞նչ ձեռագիր է սա, կրկնությո՞ւն է։ Սրանք հարցերն են, որոնց պատասխաներ են պետք»,- ասել է նա։

Ըստ նրա՝ նմանատիպ դեպքերը հասարակության մեջ բացասական արձագանքը կթողնեն։

Շարունակությունը՝ տեսանյութում։