Սամվել Տեր-Սահակյանը Հայաստանի շախմատի առաջնության առաջատարն է

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 18, 24News       

.

Հայաստանի շախմատի հոբելյանական առաջնության 7-րդ տուրում հաղթանակ տոնեցին միայն երեք շախմատիստներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ընթացող մրցաշարի այս տուրում հաղթանակով իրենց պարտիաներն ավարտեցին Արման Միքայելյանը, Սամվել Տեր-Սահակյանը և Զավեն Անդրիասյանը: Միավորը կիսեցին Սարգսյան-Փաշիկյան, Ղարիբյան-Մարտիրոսյան զույգերը:

Մրցաշարային աղյուսակի առաջատարը 5,5 միավորով Սամվել Տեր-Սահակյանն է: 4-ական միավոր ունեն Արման Փաշիկյանը և Հայկ Մարտիրոսյանը:

Մրցաշարի ավարտին մնացել է 2 տուր: