Համայնքի ղեկավարի տեղակալը AKM տեսակի ինքնաձիգով ժամանել է ոստիկանության Մարտունու բաժին

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 18, 24News       

/

Ոստիկանության Մարտունու բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները շարունակում են բնակչության շրջանում կատարել բացատրական աշխատանքներ, որպեսզի քաղաքացիները իրենց մոտ պահվող զենքն ու զինամթերքը ինքնակամ ներկայացնեն ոստիկանություն:

Shmshyan.com-ի հաղորդմամբ, հունվարի 17-ին, Մարտունու ոստիկանների անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ հերթական զենքն է ներկայացվել Մարտունու ոստիկանություն:

Ծովինար գյուղի բնակիչ, 49-ամյա Գեղամ Գյուրջոյանը կամավոր հանձնել է 1 հատ 7,62 մմ տրամաչափի AKM տեսակի, առանց գործարանային համարի ինքնաձիգ՝ իր պահեստատուփով: Պահեստատուփում եղել է 57 հատ 5,45 մմ տրամաչափի փամփուշտներ: Գ. Գյուրջոյանը ոստիկաններին հայտնել է, որ դրանք հայտնաբերել է տան նկուղում՝ մաքրման աշխատանքներ կատարելու ժամանակ և դրանք պատկանել են արցախյան ազատամարտի մասնակից, 1994 թվականին մահացած եղբորը՝ Մամիկոն Գյուրջոյանին:

Փաստի առթիվ ոստիկանության Մարտունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Աղբյուրի տեղեկություններով, Գ. Գյուրջոյանը աշխատում է Ծովինար համայնքի ղեկավարի տեղակալ:

Տեսանյութեր

Live

Լրահոս