Ծաղկահովիտ-Ջամշլու ճանապարհին «Opel Zafira»-ն դուրս է եկել ճանապարհից և շրջվել դաշտամիջում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24News

վթար

Հունվարի 20-ին՝ ժամը 03:41-ին, 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալագյազ-Ջամշլու ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածներ չկան:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ծաղկահովիտ-Ջամշլու ավտոճանապարհի 12-րդ կմ-ին «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արթուր Տ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, շրջվել և հայտնվել դաշտամիջյան հատվածում:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և դուրս բերել այն ճանապարհի երթևեկելի հատված: