Դավիթ Տոնոյանն ընդունել է զինվորականների համաշխարհային ըմբշամատի հաղթողներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 19, 24News

Thumbnail

Հոկտեմբերի 19-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը ընդունել է մայիսին Մոսկվայում կայացած զինվորականների համաշխարհային ըմբշամարտի 33-րդ առաջնությանը մրցանակային տեղեր զբաղեցրած հայ մարզիկ-զինծառայողներին և թիմի մարզիչներին: Այս մասին հայտնում է ՀՀ Պն մամուլի ծառայությունը։

Զրույցի ընթացքում մարզիկներն ու նրանց մարզիչները ներկայացրել են զինծառայություն անցնող և միջազգային հեղինակավոր մրցաշարերում աչքի ընկած մարզիկների ներուժն արդյունավետ օգտագործելու խնդրի վերաբերյալ իրենց տեսակետները:

Կարևորելով առողջ ապրելակերպն ու սպորտային հաջողությունների շնորհիվ մեր երկրի և զինված ուժերի հեղինակության շարունակական բարձրացումը՝ Դավիթ Տոնոյանը պատկան մարմիններին հանձնարարել է կարճ ժամանակահատվածում ավարտին հասցնել բանակի կենտրոնական մարզական ակումբի վերագործարկման աշխատանքները;

Հանդիպման ավարտին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ռազմական սպորտի միջազգային խորհրդի կողմից անցկացված առաջնությանը մարզական բարձր ցուցանիշներ ցուցաբերելու համար պարգևատրել է ՀՀ ՊՆ հավաքական թիմի անդամ զինծառայողներին և Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի ներկայացուցիչներին;

Զինվորականների համաշխարհային ըմբշամարտի 33-րդ առաջնությանը մասնակցել են 22 պետությունների 153 մարզիկներ, այդ թվում`օլիմպիական, աշխարհի և Եվրոպայի չեմպիոններ: Հայ մարզիկ-զինծառայողնեն առաջնությանը նվաճել են 1 ոսկե,  1 արծաթե և 3 բրոնզեմեդալներ: Հայկական պատվիրակության կազմում ընդգրկված 1-ին կարգի միջազգային մրցավար Գուրգեն Սահակյանն էլ արժանացել էմրցաշարի լավագույն մրցավարի կոչմանը:

Thumbnail
Thumbnail