1 շաբաթում միլիարդատեր Սամվել Կարապետյանը 2-րդ անգամ պապիկ է դարձել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24News

Սամվել

Ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանի ընտանիքում լույս աշխարհ է եկել միլիարդատիրոջ կրտսեր որդու՝ Կարեն Կարապետյանի երկրորդ երեխան: Այս մասին իր ինստագրամյան էջում հայտնել է միլիարդատիրոջ դուստրը՝ Տաթևիկ Կարապետյանը:
Վերջին մեկ շաբաթում սա Կարապետյանների ընտանիքում լույս աշխարհ եկած երկրորդ երեխան է:

«Կարծում էիք արդեն վե՞րջ: Ոչ, երեկ երեկոյան մեր ընտանիքում ևս մի հրաշալի աղջիկ է ծնվել: Բարի գալուստ այս աշխարհ, Տաթևի՛կ կրտսեր: Այնքան երջանիկ ենք, որ վերջապես ծնվեցիր»,- գրել է Տաթևիկ Կարապետյանը:

Ավելի վաղ լուրի վերաբերյալ գրառում էր արել նաև նորածնի մայրը՝ Լիլիթ Կարապետյանը՝ նշելով, որ ամուսինն արդեն «3 զիլ աղջիկ ունի»:

Մի քանի օր առաջ Տաթևիկ Կարապետյանն իր ինստագրամյան էջում հայտնել էր, որ ավագ եղբոր՝ Սարգիս Կարապետյանի և նրա կնոջ ընտանիքում երկրորդ աղջիկն է ծնվել: