Ատելությունն ու ներքին թշնամանքը մեծ վտանգ են ցանկացած երկրի համար. Վանեցյան

ԵՐԵՒԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐ, 24News

ՀՀ ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է արել՝ նշելով, որ «ատելությունն ու ներքին թշնամանքը մեծ վտանգ են ցանկացած երկրի համար»։

«Կիսապատերազմական վիճակում գտնվող Հայաստանի ընթացքի, նրա անվտանգության ու ապագայի տեսանկյունից այն կարող է ուղղակի կործանարար լինել: Սթափվել է պետք, կանգ առնել է պետք: Օր առաջ», - նշել է Վանեցյանը։