Ծաղկաձորն ու Ջերմուկը ներառվել են ԱՊՀ լավագույն լեռնադահուկային հանգստավայրերի ցանկում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24News

ծաղկաձոր

«ՏուրՍտատ» զբոսաշրջային պորտալը կազմել է 2020 թվականի ԱՊՀ երկրների լավագույն լեռնադահուկային հանգստավայրերի վարկանշային ցանկը: Առաջին 10-յակում են հայտնվել Ծաղկաձորն ու Ջերմուկը:

Ցանկի առաջին հորիզոնականը զբաղեցրել է ղազախական Չիմբուլակը, որին հաջորդում են Ալթայան Ալպերն ու Նուրտաուն: Ցանկում ներառվել են նաև Ղազախստանի, Բելառուսի, Ադրբեջանի, Ուզբեկստանի և Ղրղզստանի ձմեռային հանգստավայրերը: