Ամուսինը և զոքանչը վրաերթի են ենթարկվել կնոջ սիրեկանի կողմից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24News

հասարակական

Գեղարքունիքի մարզի ոստիկանության բաժիններից մեկի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում նշված բաժնի սպասարկվող տարածքներից մեկում տեղի ունեցած միջադեպի փաստով, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Հունվարի 19-ին տարածքային ոստիկանության բաժին է դիմել 37-ամյա Անդրանիկ Ա-ն և հայտնել, որ կինը՝ Երևանի բնակիչ, 25-ամյա Մարիամ Ա-ն, 1 շաբաթից ավելի է, հեռացել է տանից։

Հունվարի 19-ի երեկոյան Ծովագյուղ գյուղին հարակից ճանապարհին ինքը հանդիպել է կնոջը՝ Մարիամ Ա-ին, ով եղել է իր սիրեկանի՝ Կոտայքի մարզի բնակիչ, 29-ամյա Գևորգ Գ-ի հետ։

Վերջիններս գտնվել են Գևորգ Գ-ին պատկանող, ճանապարհին կայանված ավտոմեքենայի մեջ։

Տեսնելով այդ ամենը՝ Անդրանիկ Ա-ն իր զոքանչի՝ Երևանի բնակիչ, 50-ամյա Գայանե Ժ-ի հետ մոտեցել են նրանց ու փորձել են կնոջը իջեցնել ավտոմեքենայից, սակայն սիրեկանը ավտոմեքենան վարել է իրենց ուղղությամբ, քարշ տվել նրանց, ինչի արդյունքում փեսան ու զոքանչը վայր են ընկել ու ստացել մարմնական վնասվածքներ։

Ոստիկանության տարածքային բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։