Իրավապահ օրգանները ՀՀ-ում համարյա չեն աշխատում. Գալուստ Սահակյանը՝ Կուտոյանի մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24News

Գալուստ

Իրավապահպան օրգաններն այսօր Հայաստանում համարյա չեն աշխատում։ Այս մասին այսօր՝ հունվարի 20-ին, ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի հուղարկավորության ժամանակ լրագրողներին ասաց Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը։

Հարցին՝ ի՞նչը կարող էր Կուտոյանին դրդել ինքնասպանության, Գալուստ Սահակյանն ասաց. «Մի հարցրեք ինքնասպանություն, թե սպանություն, դրա ժամանակը չի, երբ հետաքննություն ավարտվի, այդ ժամանակ կխոսենք»։

Հարցին՝ արդյոք ինքը որեւէ կապ տեսնո՞ւմ է նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի եւ Գեորգի Կուտոյանի մահերի միջեւ, Սահակյանն ասաց, որ այդ մասին խոսելու ժամանակը չէ. «Այսօր մարդիկ տարբեր բաներ են խոսում, մեկը՝ սուր, իշխանությունների մասով: Մենք խոսում ենք այն, ինչը եղել է ինքը։ Եվ այս պահին մտածել, թե ինչի հետ կապ ունի, կարծում եմ՝ դեռեւս ժամանակը չէ»։

Հարցին՝ արդյոք ինքը հավատո՞ւմ է, որ իրավապահ մարմինները բացահայտելու են Կուտոյանի մահվան հանգամանքները, Սահակյանն ասաց. «Չգիտեմ՝ ո՞ր իրավապահներն են օգտագործվում, մանավանդ, որ իրավապահպան օրգաններն այսօր Հայաստանում համարյա չեն աշխատում»։

Գալուստ Սահակյանն ասաց, որ իրենց իշխանության օրոք իրավապահ մարմիններն աշխատում էին. «Մեր իշխանության օրոք եղել են շատ մեծ եւ շատ փոքր բաներ»։

Սահակյանն ասաց, որ Գեորգի Կուտոյանը բավականին բարեհամբույր անձնավորություն էր։

Նշենք, որ այսօր տեղի է ունենում Գեորգի Կուտոյանի հուղարկավորությունը։ Հուղարկավորության արարողությանը ներկա է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, Հայաստանի հանրապետական կուսակցության բազմաթիվ ներկայացուցիչներ, հարազատներ, ընկերներ եւ քաղաքացիներ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւան քաղաքի Պարույր Սեւակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով: Նրա դին հայտնաբերել է կինը: Հարուցվել է քրեական գործ` ինքնասպանության հասցնելու հոդվածով:

Տեսանյութեր

Live

Լրահոս