Նիդերլանդների ԱԳ նախարարը պաշտոնական այցով կժամանի Հայաստան. նրան կընդունի նաև վարչապետը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24News

Նիդերլանդներ

Հունվարի 22-23-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Նիդերլանդների  Թագավորության արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկը: Այդ մասին հայտնում է Հայաստանի ԱԳՆ-ն։ 

Հունվարի 23-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի Հանրապետության և Նիդերլանդների Թագավորության  ԱԳ նախարարների հանդիպումը, որից հետո կողմերը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:

Այցի շրջանակներում Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկին կընդունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախարար Բլոկը կայցելի նաեւ Հայոց ցեղասպանության հուշահամալիր եւ հարգանքի տուրք կմատուցի Սուրբ նահատակների հիշատակին: