Շիրակի մարզի մի քանի գյուղերի բնակիչներ փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24News

ճանապարհ

Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի Բագրավան, Ջրափի գյուղերի բնակիչները փակել են Երևան-Գյումրի միջպետական ճանապարհը՝ կառավարությունից պահանջելով մորթ իրականացնելու հնարավորություն տալ մինչև սպանդանոց կառուցելը։

Շիրակցիների բողոքի պատճառը կառավարության այն որոշումն է, ըստ որի՝ այս տարվա հունվարի 1-ից անասունների մորթը պետք է կատարվի բացառապես սպանդանոցներում։

Ավելի վաղ կառավարության դիմաց բազմամարդ բողոքի ակցիա էին կազմակերպել նաև անասնապահությամբ և մսի վաճառքով զբաղվող քաղաքացիներ, որոնք պահանջում են վերանայել որոշում: