BBC-ի գլխավոր տնօրենը հեռանում է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24News

1

BBC հեռուստառադիոհաղորդումների կորպորացիայի գլխավոր տնօրեն Թոնի Հոլլը թողնում է պաշտոնը, հաղորդվում Է կորպորացիայի կայքում։

Նշված Է, որ Հոլլի պաշտոնաթողությունը տեղի կունենա ամռանը: Նա այդ պաշտոնը  զբաղեցնում Է յոթ տարի: Լորդ Հոլլը նաեւ BBC-ի գլխավոր գործադիր տնօրենն Է եւ գլխավոր խմբագիրը: Հոլլը հայտարարել Է, որ այդ որոշումն իրեն հեշտ չի տրվել:

Վերջինիս հեռանալը տեղի Է ունենում կորպորացիայի առջեւ ծառացած են մի շարք խնդիրների՝ տղամարդկանց եւ կանանց անհավասար աշխատավարձի, քաղաքական կանխակալության եւ տարեց բրիտանացիների համար անվճար հեռուստատեսային թուլատրագրերի լուծարման դեմ բողոքի ֆոնին:

Տեսանյութեր

Live

Լրահոս