Հայաստանում մամուլի նկատմամբ որևէ ճնշում չկա. Հրաչյա Հակոբյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24News

հրաչյա

«Վերջերս ասել եմ, որ Հայաստանում որևէ քաղբանտարկյալ չկա, որևէ մեկը քաղաքական հետապնդման չի ենթարկվում. հիմա նույն պնդումն անում եմ մամուլի վերաբերյալ. ՀՀ-ում մամուլի նկատմամբ որեւէ ճնշում չկա, և դա բոլորդ գիտեք»: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր գործիչների հայտարարություններին, թե իշխանությունն ուզում է սահմանափակել ազատ խոսքը:

Հրաչյա Հակոբյանի կարծիքով, ընդհակառակը, մարդիկ պահանջում են, որ ինչպես կարելի է թողնել, որ մամուլն այս աստիճանի ինչ ուզի խոսի:

«Բոլորս շատ լավ գիտենք, որ Հայաստանում մամուլը ոչ միայն ազատ է, այլև երբեմն, ներողությո՛ւն, բայց անում է այնպիսի հայտարարություններ, գրվում են այնպիսի տեքստեր, որ պարզապես այդ տեքստերը պետք է տեղ չգտնեին այդ մամուլում: Մասնավորապես, գրում են, որ ՔՊ վարչության նիստում այսինչ հարցն է քննարկվել, որը տեղի չի ունեցել»,-ասել է Հրաչյա Հակոբյանը: