2020թ. Հայաստանին վաճառվող գազի գինը չի փոփոխվի․ կառավարություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24News

1

 «2020թ. Հայաստանին վաճառվող գազի գինը չի փոփոխվի», - այս մասին ասված է կառավարության ֆեյսբուքյան էջի տարածած հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը հայտարարել էր, թե չի բացառվում, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտ ներկայացնի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ սպառողի համար գազի սակագինը թանկացնելու համար։

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ  հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից էլ հայտնել էին, որ ընկերությունում քննարկվում է սակագնի վերանայման հարցը։