ԱԺ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովում ԲՀԿ-ն կներկայացնի Արման Աբովյանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24News

1

«Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցությունը սահմանադրական բարեփոխումների մասնագիտացված հանձնաժողովում կներկայացնի իրավաբանական գիտությունների թեկնածու, պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արման Աբովյանը։

Նշենք, որ վարչապետի որոշմամբ սկսվել է սահմանադրական բարեփոխումների մասնագիտացված հանձնաժողովի ստեղծման գործընթաց։ Հանձնաժողովը կազմված կլինի 15 անդամից։ Հանձնաժողովի կազմում ի պաշտոնե կմտնեն արդարադատության նախարարը եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչը, օմբուդսմենը, ինչպես նաեւ Դատավորների Ընդհանուր ժողովի մեկ ներկայացուցիչ, վեց գիտնական իրավաբան, երկու ներկայացուցիչ հասարակական կազմակերպություններից եւ մեկական ներկայացուցիչ խորհրդարանի յուրաքանչյուր խմբակցությունից։

Տեսանյութեր

Live

Լրահոս