Վանեցյանի կողմից պետական հեղաշրջման փորձի վերաբերյալ ԱԱԾ-ն տեղեկություններ չի ստացել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24News

1

Արթուր Վանեցյանի կողմից պետական հեղաշրջման փորձի վերաբերյալ ՀՀ ԱԱԾ-ում տեղեկություններ չեն ստացվել: Այս մասին ասված է Politik.am-ին  ուղղված ԱԱԾ պատասխանում:

Նշենք, որ օրերս ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը  Ֆակտոր լրատվականի հետ զրույցում հայտարարել էր, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը պետական հեղաշրջում է նախապատրաստել, որի համար էլ պաշտոնանկ է արվել․ «Պաշտոնանկության պատճառը ոչ թե քարոզչությունն է եղել, այլ պատրաստվում էին պետական հեղաշրջում անել՝ նաեւ այլ սուտ ինֆորմացիա տարածելով: Պաշտոնանկության պատճառը պետական հեղաշրջման փորձն է եղել, ոչ թե սուտ քարոզչություն անելը»,-ասել էր պատգամավորը:

Կայքը ԱԱԾ-ից փորձել է ճշտել՝ արդյո՞ք իրենք տիրապետում են տեղեկությունների, ըստ որոնց ԱԱԾ նախկին տնօրեն  Արթուր Վանեցյանը պետական հեղաշրջում է նախապատրաստել․

ԱԱԾ պատասխանը՝ ստորեւ․

1