Մահերը շղթայի մի մասն են և կարող են շարունակվել. Աղազարյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24News

«Մենք կորցրել ենք երիտասարդ, կրթված, զարգացած հայրենակցի, ու դա ողբերգություն է: Էական չէ՝ նա ինքնասպանություն է գործել, թե սպանության հետ գործ ունենք, էականն այն է, թե դրա հետ կապված քաղաքական ու հասարակական ինչ երևույթներ կարող են չբացահայտված մնալ»,- 24News-ի հետ զրույցում անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքին՝ ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

Մեզ հետ զրույցում նա վստահեցրեց, որ իշխանությունը անում է ամենը, որ երկրում վախի մթնոլորտ չձևավորվի: «Դատաիրավական համակարգում տեղի ունեցող գործընթացները՝ փոփոխությունները, պետք է ավելի առարկայական ու օբյեկտիվ ընթանան, որպեսզի մի օր շուտ բացահայտվեն այն ցավալի իրողությունները, որ տեղի են ունեցել մեր երկրում»,- ընդգծեց Աղազարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։