Թովմասյանի գործառութային անձեռնմխելիության հարցը կքննի դատավոր Մեսրոպ Մակյանը. Փաստինֆո

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24News

1

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին ՀՀ գլխավոր դատախազի որոշման դեմ պաշտպանի բողոքի քննությունը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանին։ Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն:

Նկատենք՝ Մեսրոպ Մակյանը նաև Բարձրագույն դատական խորհրդի անդամ է։

Հիշեցնենք, որ ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել 2019 թվականի դեկտեմբերի 27-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։

Փաստաբանների գնահատմամբ՝ Հրայր Թովմասյանին մեղադրանքի առաջադրումն ուղեկցվել է խախտումներով, մասնավորապես՝ չի հաղթահարվել նրա անձեռնմխելիության շեմը և հենց այս հիմքով պահանջել են վերացնել նրա նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու գլխավոր դատախազի որոշումը։