Կուտոյանի դեպքում, եթե լինի սպանություն, իշխանությունը պատասխանատու է բացահայտել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24News

«Զգայական մարդկանց մոտ կարող են հարցեր ծագել, բայց իրավապահները կտան Գեորգի Կուտոյանի մահվան վերջնական պատասխանը»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը։

«Կուտոյանի մահը շահարկում են։ Փորձում են գնդակը նետել մեր դաշտ, որպեսզի ստանան ինչ-որ էմոցիոնալ պոռթկում որևիցե մեկի կողմից։ Դա չի լինի, որովհետև մենք էլ ենք ապշահար և սպասում ենք, թե ինչ կպարզեն իրավապահները»,- ասել է պատգամավորը։  

Նրա կարծիքով՝ քաղաքական շահարկումներ այժմ էլ կան տարբեր դաշտերից։ 
«Եթե լինի սպանություն, այո՛, իշխանությունը  կկրի պատասխանտվություն՝ բացահայտելու համար, իսկ ինքնասպանության պարագայում հասցեատերը չէ»,- ասել է նա։

Շարունակությունը՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Live

Լրահոս