Կան խմբեր, որոնք Կուտոյանի մահը շահարկում են հօգուտ իրենց. Արմեն Խաչատրյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24News

«Կան խմբեր, որոնք կփորձեն ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքը մանիպուլացնել։ Բնական է, որ նախկիններն այն իրենց շահերին համապատասխան կմեկնաբանեն»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ՀԱԿ իրավական հանձնաժողովի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ սլաքն ուղղում են դեպի իշխանություն, բայց սա առաջին հերթին ձեռնտու չէր ներկա իշխանությանը։ 
«Իշխանություններին ձեռնտու չէ նախկին իշխանությունների մահվան դեպքերը։ Վարույթ իրականացնող մարմինը պետք է տա՝ «ո՞ւմ էր ձեռնտու» հարցի պատասխանը։ Կարծում եմ՝ ժամանակի ընթացքում կունենանք այդ հարցերի պատասխանները»,-ասել է Խաչատրյանը։

Շարունակությունը՝ տեսանյութում։