Մարզի անասնապահների հետ համաձայնության եկանք․ Արարատի մարզպետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News

1

«Մարզի անասնապահների հետ համաձայնության եկանք այսօր՝ ժամը 18:00-ին, հանդիպել մարզպետարանում և քննարկել իրենց կողմից ներկայացված հարցերն ու խնդիրները: Հանդիպմանը մասնակից կլինեն նաև Արարատի մարզից ընտրված պատգամավորները:

Այսօր ունենք իշխանություններ, որոնք պատրաստ են լսել քաղաքացու՝ ցանկացած որոշման դեմ ներկայացվող խնդիրները: Փողոցներ փակելն այլևս նոր իրականության մեջ չի տեղավորվում», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։

Սպանդանոցային պարտադիր մորթի վերաբերյալ որոշման դեմ բողոքող Մխչյան գյուղի բնակիչները ժամանակավորապես դադարեցնում են բողոքի ակցիան. նրանք կսպասեն մինչև այսօր՝ ժամը 18։00-ն։