Պետհամարանիշներից մեկի բացակայության դեպքում կսահմանվի 20 հազար դրամ տուգանք

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News

1

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ 99 կողմ, 21 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հավանության արժանացրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ  օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը։

Առաջարկում է մեկ պետհամարանիշով երթևեկելու դեպքում մեղմացնել տուգանքի չափը՝ սահմանելով 20 հազար դրամ և երկու բալային միավորի հանում: Գործող կարգավորվամբ պետհամարանիշներից մեկի կամ երկուսի բացակայության դեպքում վարորդը 1 տարով զրկվում է մեքենա վարելու իրավունքից:

Վարման կարգով ելույթում ԲՀԿ քարտուղար Արման Աբովյանն ասաց, որ ԲՀԿ-ն դեմ է քվեարկելու և երկրորդ ընթերցման ժամանակ հանդես կգա առաջարկով՝ հանել բալը և որպես տույժ սահմանել միայն 20 հազար դրամ տուգանք: