Փաստաբանների պալատի հայտարարությունից հետո ՔԿ-ն նախնական ուսումնասիրություն է անցկացնում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News

բակո

2020 թվականի հունվարի 20-ին ՀՀ Փաստաբանների պալատը հաղորդագրություն է տարածել՝  «Տեղի է ունեցել փաստաբանի և վստահորդի միջև խոսակցության անթույլատրելի գաղտնալսում» վերտառությամբ, տեղեկացնում է  ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Հայտարարության ուսումնասիրմամբ պարզվել է, որ ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Ա.Գյոզալյանի վարույթում ՀՀ քրեական օրենսգրքի  131-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով քննվող թիվ 22100419 քրեական գործով իրականացված հեռախոսային խոսակցությունների վերահսկման ընթացքում գաղտնալսվել են  մեղադրյալի,  դատավարության այլ մասնակցի և նրանց փաստաբան Է. Թումասյանի միջև տեղի ունեցած հեռախոսային խոսակցությունները, որոնք զննվել են քննիչ Ա. Գյոզալյանի կողմից և կցվել  քրեական գործի նյութերին:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ ՀՀ ՔԿ ներքին անվտանգության վարչությունում իրականացվում է նախնական ուսումնասիրություն:

Վերջնական արդյունքների մասին կհայտնվի լրացուցիչ: