«Նվաճել եք կինեմատոգրաֆի երկրպագուների անկեղծ սերը»․ Պուտինը շնորհավորել է Խառատյանին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News

1

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է դերասան ու  պրոդյուսեր Դմիտրի Խառատյանին ծննդյան 60-ամյակի կապակցությամբ:

«Դուք հաջողությունների եք հասել դերասանական ոլորտում` վառ դրսևորվելով իբրև հիանալի կատարող, նվաճել եք էստրադայի ու կինեմատոգրաֆի երկրպագուների անկեղծ սերը»,- գրել է Պուտինը` մաղթելով Խառատյանին ստեղծագործական նորանոր նվաճումներ, առողջություն և ամենայն լավը: