ԿԳՄՍ նախարարը Լոնդոնում այցելել է «Տորիանո» տարրական դպրոց

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News

1

Համաշխարհային կրթական համաժողովին մասնակցելու նպատակով Լոնդոնում գտնվող ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ու նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն այցելել են «Տորիանո» տարրական դպրոց: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարաությունից։

Նախարարը ծանոթացել է կրթական ծրագրի STEM բաղադրիչին, դպրոցի տնօրինության հետ քննարկել համայնքահեն կրթական ծրագրի ձևավորման կարևորությունը: Միացյալ Թագավորության այս տարրական դպրոցում կազմակերպվում է 1-6-րդ դասարանների կրթություն: Սովորողները տարբեր առարկաների շրջանակում ուսումնասիրում են համայնքային խնդիրները, ինչպես նաև «Տեխնոլոգիա» առարկայի միջոցով սովորում անհրաժեշտ ծրագրավորում` խնդիրների լուծման համար: