Դատավոր Աննա Դանիբեկյանը Յուրի Խաչատուրովի պաշտպանի նկատմամբ սանկցիա կիրառվեց

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News

քոչ

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի ժամանակ դատավոր Աննա Դանիբեկյանը դատական սանկցիա է կիրառել Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանի նկատմամբ։

Ըստ դատավորի՝ պաշտպանը չի կատարել իր պարտականությունը, այն է՝ ներկայանալ դատական նիստերին ու իրականացնել պաշտպանյալի շահերի պաշտպանությունը։ Ավելին, Աննա Դանիբեկյանի կարծիք է հայտնել, որ Միհրան Պողոսյանը խոչընդոտել է դատական նիստի բնականոն ընթացքին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները չեն եկել դատարան՝ բոյկոտելով դատական նիստը: Դատավոր Աննա Դանիբեկյանն ասել է, որ փաստաբանները գրություն են ուղարկել, թե նախրոդ դատական նիստին տուժողի իրավահաջորդի կողմից հնչել է սպառնալիք, որոնց դատարանը պատշաճ չի արձագանքել։