ԱԺ-ն քննարկում է հայցային վաղեմության կիրառման մասին օրինագիծը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News

1

ՀՀ Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկում է «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը հեղինակել են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արթուր Դավթյանը, Աննա Կարապետյանը, Նազելի Բաղդասարյանն ու Սերգեյ Ատոմյանը:

«ՀՀ քաղաքացիական օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին» օրինագծով առաջարկվում է օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Դատարանը հայցային վաղեմությունը կիրառում է գործին մասնակցող անձի միջնորդությամբ՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով»:

ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն օրենքի նախագծին տվել է դրական եզրակացություն: